15 մարտի 2004 - 17:41 AMT
ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՎՈՑ ԼԵՀԱՍՏԱՆ ԿՄԵԿՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ
Լեհաստանի Սեյմի նախագահ Մարեկ Բորովսկու հրավերով մարտի 16-ին պաշտոնական այցով Լեհաստան կմեկնի Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակությունը խոսնակ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: ՀՀ ԱԺ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, հայ խորհրդարանականները կհանդիպեն Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկու, օրենսդիր ու գործադիր իշխանության ղեկավարների, պատգամավորների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պատվիրակությունը կայցելի նաեւ Լեհաստանի մի շարք քաղաքներ եւ շրջաններ, կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: