24 մարտի 2012 - 10:19 AMT
Համաշխարհային բանկը կողմնորոշվել է նախագահի թեկնածուների հարցում

Համաշխարհային բանկը (ՀԲ) պաշտոնապես հրապարակել է նախագահի թեկնածուների եռյակը: Թեկնածուների թվում են Դարտմուտի քոլեջի նախագահ Ջիմ Են Քիմը, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Խոսե Անտոնիո Օկամպոն (Կոլումբիա) և Նիգերիայի էկոնոմիկայի նախարար-համակարգող և ֆինանսների նախարար Նգոզի Օկօնջո-Իվեալան:

Ինչպես ասվում է ՀԲ մամլո հաղորդագրության մեջ, Տնօրենների խորհուրդը պաշտոնական հարցազրույցներ կանցկացնի այդ երեք թեկնածուների հետ Վաշինգտոնում՝ նպատակ ունենալով ընտրել նախագահին մինչ 2012թ. գարնանային նստաշրջանը: