24 մարտի 2012 - 12:11 AMT
«ՀԿԵ» ՓԲԸ-ն իր գործընկերների հետ որոշել է ստուգել Գյումրիի դպրոցականների գիտելիքները

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը` «Իմտուր» տուրիսատական գործակալության, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի և «Ռոսգոստրախ Արմենիա» ընկերությանհետ համատեղ կազմակերպում են «Մեր Հայրենիք» խորագիտակ մրցույթ-փառատոնը, որին մասնակցում են Գյումրի քաղաքի 7-12 դասարանների 200 դպրոցականները, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Փառատոնն անցկացվում է երեք փուլով: 1-ին փուլը` ներքին մրցույթը, արդեն տեղի է ունեցել դպրոցներում, որին հաջորդել է 2-րդ փուլը: 1-ին եւ 2-րդ փուլերին մասնակիցները պատասխանեցին Հայաստանի պատմության, աշխարհագրության, կենսաբազմազանության, շրջակա միջավայրի, մշակույթի, սպորտի վերաբերյալ հարցերին:

Այսօր մեկնարկեց 3-րդ փուլը. մրցույթ-փառատոնի արդյունքում ընտրված 152 երեխաները վաղ առավոտյան «ՀԿԵ» ՓԲԸ-ի գնացքով Գյումրիից մեկնեցին Ալավերդիի,Սանահինի և Դսեղի ուղղությամբ: Փառաթոնի եզրափակիչ փուլը կանցնի Հաղպատի հոգևոր մշակութային կենտրոնում: «Իմտուր» տուրիստական գործակալությունը հաղթող մասնակցին նվիրում է յոթօրյա անչափ հետաքրքիր շրջագայություն դեպի Հունաստան` Ալեքսանդր Մակեդոնացու հետքերով:

Նման երկաթուղային շրջագայությունն աշակերտների համար առավել ճանաչելի է դարձնում սեփական հայրենիքը, հայրենի պատմությունը, աշխարհագրությունը, բնությունը: Այս ճանաչողական բնույթ ունեցող շրջագայությունները կունենան շարունակական բնույթ, նրանցում կմասկակցեն Հայաստանի բոլոր մարզերի դպրոցները: