24 մարտի 2012 - 15:20 AMT
Ալեքսանդր Մանասյան. ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիայի փոխարինումը ԵՄ-ով կերկարաձգի ղարաբաղյան բանակցային գործընթացը

«Եթե ԵԱՀԿ ՄԽ-ում ԵՄ-ն զբաղեցնի Ֆրանսիայի տեղը, ապա բանակցային գործընթացը, ամենայն հավանականությամբ, դեռ երկար կձգձգվի»,-հայտարարել է քաղաքագետ Ալեքսադր Մանասյանը: Ըստ նրա, Մինսկի խմբի, արդեն իսկ բյուրոկրատական համակարգը, ավելի կբարդանա բանակցային գործընթացում ԵՄ ընդգրկման դեպքում: Մյուս կողմից, 90-ական թթ ԵՄ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում բավականին նպաստավոր էր Ստեփանակերտի համար և Մանասյանի կարծիքով, Հայաստանը ԵՄ ներկայացուցիչներին պետք է հիշեցնի իրենց հայտարարությունների մասին: Քաղաքագետը հիշեցրել է, որ 1993թ արված հայտարարությունում ԵՄ Ադրբեջանին մեղադրել էր Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձի մեջ:

Մարտի 23-ին Եվրախորհրդարանի արտաքին կապերի հարցերով հանձնաժողովը ընդունել է Հայաստանի վերաբերյալ փաստաթուղթ, որով առաջարկվում է Ղարաբաղի կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը փոխարինել Եվրամիության մանդատով: Ենթադրվում է, որ փաստաթուղթը քվեարկության կդրվի մեկ ամսից`Եվրախորհրդարանի նիստի ժամանակ: