4 ապրիլի 2012 - 13:49 AMT
Օլիմպիական չեմպիոնների պատվին Լոնդոնում կներկայացվի մետրոպոլիտենի հատուկ քարտեզ

Լոնդոնում ներկայացվել է մետրոպոլիտենի հատուկ քարտեզ, որտեղ բոլոր կայարանները կրում են Օլիմպիական խաղերի պատմության լավագույն մարզիկների անունները: «Գետնանցումի» յուրաքանչյուր գծին համապատասխանում է առանձին սպորտաձև, կամ միանգամից մի քանիսը:

Ցուցակում, ընդհանուր առմամբ, հայտնվել է 361 մարզիկ, այդ թվում` Լիոնել Մեսսին, Ռաֆայել Նադալը, Ռոջեր Ֆեդերերը, Ալեքսանդր Կարելինը, Մայքլ Ֆելբսը և այլ հայտնի մարզիկներ:

Լոնդոնի մետրոպոլիտենի ճանապարհացույցը գործելու է Օլիմպիադայի ժամանակ: Ստեղծողների հայտարարությամբ, այն կոչված է մարդկանց օգնելու մի կայարանից մյուսն արագ հասնելու` հիմնվելով հայտնի օլիմպիական մարզիկների անունների վրա: