Մոսկվայում Հաղթանակի շքերթի մասնակիցները Կարմիր հրապարակով կանցնեն տոնական, այլ ոչ թե ամենօրյա կամ դաշտային համազգեստով, ինչպես տարածում են որոշ ԶԼՄ-ներ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է նյութատեխնիկական ապահովման հարցով ՊՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Կոլպակովը: «Մենք չենք հրաժարվում տոնական համազգեստից, և այս տարի Հաղթանակի շքերթի մասնակիցները կանցնեն տոնական համազգեստով»,- հայտարարել է նա:
Կոլպակովի խոսքով, Կարմիր հրապարակում զինվորական շքերթի մասնակիցների համար պատրաստվել է 14 հազար կոմպլեկտ նոր տոնական համազգեստ: