5 ապրիլի 2012 - 20:32 AMT
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է սփյուռքահայ մի խումբ աշակերտների հետ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 5-ին հանդիպել է սփյուռքահայ մի խումբ աշակերտների ու նրանց ծնողների հետ:

ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ նման այցելություններն ազգային ինքնության գիտակցման շատ լավ հնարավորություն են ընձեռում և նպաստում սերունդների համերաշխությանն ու միասնական լինելուն:

«Աշխարհասփյուռ հայության մեծաքանակ լինելը պայմանավորված է նախորդ դարասկզբին օսմանյան թուրքիայի իրականացրած ցեղասպանությամբ: Այն երբեք չի կարելի մոռանալ: Առանց այդ ոճրագործության դատապարտման, միջազգային հանրության և առաջին հերթին թուրքիայի կողմից այդ սահմռկեցուցիչ փաստի ճանաչման ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նման ոճիրներ նորից չեն կատարվի»,- ասել է Շարմազանովը: