5 ապրիլի 2012 - 21:24 AMT
ԿԸՀ սահմանել է ԱԺ ընտրություններին անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվող դրոշմակնիքի ձևը

Ապրիլի 5-ի արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է ՀՀ Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվող դրոշմակնիքի ձևը:

Արտահերթ նիստում հանձնաժողովը «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացրել է ՀՀ Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև` հետևյալ համամասնությամբ. Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 903-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 397,«Հայ Յեղափոխական» կուսակցություն` 352-ական, «Օրինաց Երկիր» կուսակցություն` 176-ական և «Ժառանգություն»` 154-ական:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում 2012թ. ապրիլի 6-ից մինչև ապրիլի 11-ը` մինչև ժամը 18:00-ը: