6 ապրիլի 2012 - 19:08 AMT
«Ակադեմիա» պատկերասրահում կբացվի Լեո Լեոյի անհատական ցուցահանդեսը

Ապրիլի 10-19-ը «Ակադեմիա» պատկերասրահում տեղի է ունենալու գեղանկարիչ Լեո Լեոյի (Լևոն Վարդանյան) անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կրում է «Երջանկության մեդիտացիա» խորագիրը:

Լեո Լեոն (Լևոն Վարդանյան) ծնվել է 1971 թ-ին Երևանում: 1990-1996 թթ-ին սովորել է Երևանի պետական գեղարվեստական ակադեմիայի գեղանկարի բաժնում: 1998 թ-ից անդամակցում է Նկարիչների միջազգային ֆեդերացիային և Ռուսաստանի նկարիչների միությանը: 2008 թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է:

Ցուցադրվել է «Դալան» արվեստի պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի նկարիչների միությունում, ինչպես նաև Մոսկվայում և Պրահայում: