ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խստորեն քննադատել է բռնության աճը Սիրիայում: Նյու Յորքում տարածված հայտարարության համաձայն, ափսոսանք է հայտնվում «անմեղ խաղաղ բնակիչների» վրա շարունակվող հարձակումների վերաբերյալ, չնայած նրան, որ երկրի իշխանությունները խոստացել էին բնակելի թաղամասերից հեռացնել ծանր ռազմատեխնիկան: Ապրիլի 10-ին երկրում պետք է հրադադար հաստատվի, հիշեցնում է dpa գործակալությունը: Սակայն, դիվանագետները կասկածում են դրանում, վկայակոչելով այն հանգամանքը, որ նախորդ անգամ Դամասկոսի ռեժիմը խախտեց խոստումը:
Զորքերը դուրս բերելուց մի քանի օր առաջ Սիրիայի իշխանությունները ուժեղացրել են հարձակումներն ընդդիմության դեմ, նշում է «Ռոյթերս» գործակալությունը: Ըստ ապստամբների, միայն ուրբաթ օրը գնդակոծությունների արդյունքում 27 մարդ է սպանվել: Աճում է փախստականների հոսքը, ըստ պաշտոնական տվյալների, 2800 մարդ հատել է թուրք-սիրիական սահմաը:
Ինչպես նշել է Պան Գի Մունը, զանգվածային խախտումների համար պատասխանատվություն է կրում Դամասկոսի ռեժիմը: