8 ապրիլի 2012 - 16:38 AMT
Սիրիայի իշխանությունները առանց ընդդիմության կողմից երաշխիքների զորքերը դուրս չեն բերի գրաված քաղաքներից

Սիրիայի իշխանությունները զորքերը դուրս չեն բերի իրենց գրաված քաղաքներից, քանի դեռ զինված խմբավորումների ներկայացուցիչները հրադադարի գրավոր երաշխիքներ չեն տրամադրել, հաղորդում է կիրակի օրը Associated Press-ը:

Ինչպես հայտնել է երկրի արտգործնախարարության մամլո քարտուղար Ջիհադ Մաքդեսին, քաղաքներից և արվարձաններից զորքերի դուրսբերման մասին պնդումները «սխալ բացատրություն են», գրում է ՌԻԱ Նովոստին:

Մաքդեսիի խոսքով՝ ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը երկրի կառավարությանը գրավոր երաշխիքներ չի տրամադրել ընդդիմության ուժերի կողմից հրադադարի մասին: