9 ապրիլի 2012 - 17:06 AMT
Իտալիայի և Իսրայելի միջև ռազմական գործարք կկնքվի

Իտալիայի և Իսրայելի միջև ռազմական գործարք է կնքվել: Այդ մասին Իսրայել կատարած այցի ժամանակ հաղորդել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին:

Փետրվարի 16-ին Թել Ավիվը հաղորդեց 1 մլրդ դոլար արժողությամբ 30 հատ Master M-346 ուսումնական ինքնաթիռների գնման վերաբերյալ Իտալիայի պաշտպանության նախարարության և Finmeccanicas Alenia Aermacchi աէրոտիեզերական ընկերության հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու մասին:

Մարի Մոնտիի խոսքով` այդ գործարքը կբարելավի երկկողմ հարաբերությունների որակն ու խթան կծառայի դրանց զարգացման համար, հաղորդում է Reuters-ը:

PanARMENIAN.Net-ը հիշեցնում է, որ Իսրայելն իր հերթին 1,6 միլիարդ դոլարի սպառազինություն է վաճառել Ադրբեջանին: