10 ապրիլի 2012 - 10:27 AMT
Հայ շախմատիստները մասնակցում են Ռուսաստանի թիմային առաջնությանը

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը և տասը այլ հայ շախմատիստներ ապրիլի 9-15-ը մասնակցելու են Լոո քաղաքում անցկացվող Ռուսաստանի թիմային առաջնությանը: Մովսիսյանը խաղում է «Սանկտ Պետերբուրգ» ակումբի կազմում: Գրեթե ամբողջովին հայ շախմատիստներից է կազմված Դեսնոգորսկի «Ատոմ» թիմը` վեց հիմնական անդամներից հինգը հայ շախմատիստներ են` Պողոս Նահապետյան, Բենիամին Գալստյան, Վարդգես Թովմասյան, Սարգիս Մանուկյան և Գեորգի Պողոսյան, հաղորդում է armchess.am-ը:

Ռուսաստանի առաջնությանը 18 թիմերի կազմում մասնակցում է 143 շախմատիստ: