12 ապրիլի 2004 - 22:22 AMT
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՐԺԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Վրաստանի Ախալցխայի շրջանի դատարանը մերժել է Հայկական հասարակական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (ՀՀԿՀԽ) գրանցելու վերաբերյալ դիմումը` բացատրելով դա «փաստաթղթային անճշտություններով»: Ինչպես նշում է «Ա-Ինֆո» գործակալությունը, տվյալ պատասխանը ՀՀԿՀԽ-ին է հանձնվել օրենքով այդ դեպքերի համար սահմանված 30-օրյա ժամկետի վերջին օրը: Մինչդեռ, վրացական օրենսդրության համաձայն, եթե դատարանը չի հայտնում իր որոշումը 30 օրվա ընթացքում, հասարակական կազմակերպությունը ինքնաբերաբար համարվում է գրանցված: Այնուամենայնիվ ՀՀԿՀԽ-ն այժմ պատրաստվում է սրբագրել մատնանշած փաստաթղթային անճշտությունները` նոր դիմում ներկայացնելու համար: