10 ապրիլի 2012 - 20:26 AMT
Իրան մտադիր է ՀՀ հետ բարեկամական հարաբերություններն օգտագործել ղարաբաղյան հակամարտության արդար լուծման համար

Ղարաբաղյան հակամարտությունը պետք էլուծվի խաղաղ ճանապարհով` միջազգային իրավունքի նորմերի սահմաններում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Բահեր Բահրամին, հաղորդում է ANS հեռուստաալիքը:

Իրանցի դիվանագետի խոսքով, իրանական կողմը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի տարածաշրջանի երկրների ջանքերով: Բահրամին հավելել է, որ Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները Իրանը մտադիր է օգտագործել միջազգային իրավունքի նորմերի սահմաններում ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդար կարգավորման համար: