11 ապրիլի 2012 - 18:38 AMT
Ադրբեջանի ԶԼՄ-ները կրկին ապատեղեկատվություն են տարածում շփման գծում իրավիճակի մասին

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ ՊԲ մամլո ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը հայտարարել է, որ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հայերը խախտել են հրադադարի ռեժիմը և ղարաբաղյան կողմը վիրավորներ ունի, ապատեղեկատվություն է: Նա նշել է, որ ԼՂՀ ՊԲ-ն պահպանում է հրադադարի ռեժիմը սահմանի ողջ երկայնքով, իսկ ԼՂՀ ՊԲ վիրավորներ չկան:

Trend գործակալությունն այսօր, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուին, հայտնել է, թե իբր «Ֆիզուլիի ուղղությամբ ԼՂՀ ՊԲ կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ադրբեջանցի զինվոր է վիրավորվել, իսկ պատասխան կրակի արդյունքում վիրավորել է ղարաբաղցի զինծառայող»: