11 ապրիլի 2012 - 20:56 AMT
Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ապրիլի 22-ին Ազատության հրապարակում

Հռչակավոր օպերային երգիչ, տենոր Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ապրիլի 22-ին Երևանում` Ազատության հրապարակում: Համերգի ժամանակ հանրաճանաչ տենորին կնվագակցի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան), որը կղեկավարի դիրիժոր Մարչելլո Ռոտան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մամլո քարտուղար Անահիտ Օրդյանը:

Համերգը տեղի կունենա Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելու տոնակատարությունների շրջանակում: