11 ապրիլի 2012 - 21:36 AMT
Թեհրանը հարյուրավոր եվրոպական ընկերությունների արգելել է իրենց արտադրանքն արտահանել ԻԻՀ

Իրանի իշխանությունները 100 եվրոպական ընկերությունների արտադրանքի ներկրման վրա արգելք են դրել ի պատասխան Իսլամական Հանրապետության նավթային սեկտորի դեմ պատժամիջոցներին Եվրամիության կողմից: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքսը` հղում կատարելով Al-Alam տեղական հեռուստաալիքին:

Պատժամիջոցների ցուցակում հայտնված ընկերությունների ցուցակը հաղորդագրության մեջ չի բերվում:

Ավելի վաղ Իրանը դադարեցրել է նավթի մատակարարումը Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան, Իսպանիա և Գերմանիա:

Հավանաբար, նման միջոցներ կձեռնարկվեն նաև Իտալիայի հանդեպ: