Չորեքշաբթի օրը Հնդկական օվկիանոսում` Սումատրա ինդոնեզիական կղզու ափի մոտ, ընդհանուր առմամբ 23 ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, այդ թվում առնվազն հինգը` վերջին ժամվա ընթացքում: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքսը` հղում կատարելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը:
Ինդոնեզիական սեյսմոլոգների տվյալների համաձայն` դրանցից առավել հզորի մագնիտուդը կազմել է 8,9 (ամերիկյան սեյսմոլոգների տվյալներով` 8,6):
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հաղորդել է, որ ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Աչեհ գավառի մայրաքաղաք Բանդա Աչեհից 495կմ հարավ-արևմուտք` 23կմ խորության վրա: Վերջին ցնցումների մագնիտուդը կազմել է ավելի քան 5,0, հաղորդում է աղբյուրը: