Օլիմպիական ջահը, որը Միացյալ Թագավորությունում տանելու են 2012-ի խաղերի կրակի էստաֆետի մասնակիցները, բազմակողմանի փորձարկում է անցել Մյունխենում BMW գերմանական կոնցեռնի հետազոտական նորարարական կենտրոնում: Ինչպես հաղորդել են օլիմպիադայի մասնակիցները, երկու առանձին նմուշները հաջողությամբ տարել են փորձությունն աերոդինամիկ թունելում համակարգչային ծրագրի կողմից տրված պայմաններում:
Բրիտանական մասնագետների կողմից մշակված ջահի վրա փչել է քամի, որի արագությունը գերազանցել է 80 կմ/ժ, գտնվել է արտակարգ ջերմաստիճանի պայմաններում:
BMW տեխնոլոգիական բաժնի ղեկավար Ռալֆ Հուբերի խոսքով, ջահը փորձությունների է ենթարկվել, հաշվի առնելով այն անակնկալները, որոնք կարող է ամռանը մատուցել բրիտանական եղանակը: «Մենք փորձել ենք կրակը հանգցնել քամիով, արևով, անձրևով և նույնիսկ ձյունով, բայց մեզ դա այդպես էլ չի հաջողվել»,- ասել է Հուբերը:
Այժմ ջահը ցանկանում են փորձարկել բարձր լեռնային պայմաններում:
Լոնդոնցի դիզայներներ Էդվարդ Բարբերի և Ջեյ Օսգերբիի կողմից մշակված տեխնոլոգիական նորույթն ունի 8 հազար անցքեր՝ օլիմպիական կրակի բրիտանական էստաֆետի մասնակիցների թվով: