12 ապրիլի 2012 - 13:12 AMT
«Երևան-2012-ը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառման համար կառավարությունը կծախսի 300 մլն դրամ

ՀՀ կառավարությունն ապրիլի 12-ի նիստին որոշում է կյացրել պահուստային հիմնադրամից ՀՀ մշակույթի նախարարությանը 2012-ի առաջին եռամսյակում տրամադրել 300 մլն դրամ:

Առանձնացված միջոցները որպես նվիրաբերություն տրամադրվելու են «Գիրք» հիմնադրամին`«Հայկական տպագրության 500-ամյա» և «Երևանը` 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրերի շրջանակներում համաքաղաքային միջոցառումների կազմակերպման համար: Մասնավորապես, միջոցները կծախսվեն բացման պաշտոնական արարողության և տոնական համերգի կազմակերպման վրա: