12 ապրիլի 2012 - 15:00 AMT
Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կժամանի Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 16-17-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Բելառուսի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը:

Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, այցի ընթացքում Բելառուսի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նախատեսված են նաև Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարների հանդիպումն ու համատեղ մամուլի ասուլիսը:

Սերգեյ Մարտինովը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: