12 ապրիլի 2012 - 17:40 AMT
Հայաստանը զերծ չմնաց գործազրկության «համաճարակից»

FOREX MMCIS group-ի վերլուծաբանները նշում են, որ հունական հարցը լուծելուց հետո ԵՄ իշխանությունների առջև ծառացավ գործազրկության աճի հարցը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանը ևս զերծ չմնաց գործազրկության «համաճարակից»:

Ըստ սոցհարցման, երկրի բնակչությունը գլխավոր խնդիրը համարում է գործազրկությունը (այդպես է պատասխանել հարցման ենթարկվածների 51,5 տոկոսը) և որպես հետևանք, ֆինանսական խնդիրներն ու աղքատությունը՝ ըստ 10,4 տոկոսի:

Մեծամասնությունը ստեղծված իրավիճակի համար մեղադրում է կառավարությանը, որը արդյունավետ միջոցներ չի ձեռնարկում աշխատաշուկայի բարելավման ու սոցիալական ապահովման համար:

Այդ ամենը տխուր հետևանքների է հանգեցնում: 2011թ. զբաղված բնակչության քանակը կրճատվել է մոտ 10 հազարով, նույն տարում երկրից մեկնել է աշխատունակ 103.4 հազար քաղաքացի:

Ըստ վերլուծաբանների, գործազրկության հարցի լուծումը պետք է առաջնային լինի ՀՀ իշխանությունների տնտեսական քաղաքականության համար, որպեսզի երկրում չկրկնվի եվրոպական սցենարը, իսկ որպես արտերկրում արտագնա ապօրինի աշխատանքի այլընտրանք վերլուծաբանները խորհուրդ են տալիս ներդրումներ անել: