12 ապրիլի 2012 - 21:34 AMT
Լևոն Զուրաբյանը Էմմա Նիքոլսոնի հետ քննարկել է առաջիկա ընտրություններին առնչվող հարցեր

Ապրիլի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է նախընտրական այցով Հայաստան ժամանած մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ բարոնուհի Էմմա Նիքոլսոնի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, խոսվել է ընտրացուցակների ուռճացման, նախորդ ընտրություններում կատարված ընտրակեղծիքների մեխանիզմների մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ներկա նախընտրական գործընթացների օրինականության խախտման փաստերին ու միջազգային դիտորդական առաքելությունների արդյունավետության բարձրացման հնարավոր մեխանիզմներին: