14 ապրիլի 2012 - 11:30 AMT
«Ժողովուրդ». ՀՀԿ թեկնածուի հանդիպումները Սիսիանում ու Գորիսում այնքան էլ հարթ չեն անցնում

«Ժողովուրդի» տեղեկություններով՝ Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքում իշխանական թեկնածուի` Հայկ Գրիգորյանի հանդիպումներն այնքան էլ հարթ չեն անցնում: Գրիգորյանը Հանրապետական կուսակցության անդամ է, համարվում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թեկնածուն: Սակայն Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Արտյոմ Թադևոսյանը ՀՀԿ-ի թեկնածուի հետ հանդիպմանը գովել է մեկ այլ թեկնածուի` Թաթուլ Հակոբյանի արժանիքները`հայտարարելով. «Ինչ արած, պետական շահը ստիպում է ընտրել Հայկ Գրիգորյանին»: