16 ապրիլի 2012 - 10:27 AMT
Հայկ Հակոբյանը ծանրամարտի ԵԱ-ում պոկում վարժությունում նվաճել է արծաթե մեդալ

Անթալիայում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումների վերջին օրը +105կգ քաշային կարգում հայ ծանրորդներից հարթակ է դուրս եկել Հայկ Հակոբյանը:

Նա պոկում վարժությունում կատարել է 3 հաջող մոտեցում և բարձրացրել 195կգ ծանրաձող, ինչը հայ ծանրորդին հնարավորություն է տվել նվաճելու արծաթե մեդալ: Հրում վարժությունում Հակոբյանը բարձրացրել է 220կգ և երկամարտի արդյունքում 415կգ-ով, ելույթն ավարտել 6-րդ հորիզոնականում:

Այս քաշային կարգում չեմպիոն է դարձել Ռուսլան Ալբեգովը` Ռուսաստան` 429կգ արդյունքով: 2-րդ և 3-րդ հորիզոնականներն են զբաղեցրել Մատիաս Շտայները` Գերմանիա և Իրակլի Թուրմանիձեն`Վրաստան, համապատասխանաբար 424 և 423 կգ արդյունքներով: