16 ապրիլի 2012 - 14:22 AMT
Կորպորատիվ հաճախորդների համար տոմսերը վաճառվելու են մինչև EURO- 2012-ի սկիզբը

Կորպորատիվ հաճախորդների համար տոմսերը վաճառվելու են դեռևս երկու ամիսների ընթացքում, մինչև 2012թ Եվրոպայի առաջնության սկիզբը: Ավելին, ՈւԵՖԱ-ն խոստանում է մուտքի թույլատվությունները տարածել անգամ առաջնության այն ժամանակահատվածում, եթե մինչ այդ փաթեթները դեռ առկա լինեն: Այս մասին ասել է ՈւԵՖԱ-ի վաճառքի և մարքեթինգի գծով մենեջեր Տիբո Պոդևին:

Նա ընդգծել է նաև, որ հաճախորդների համար կան բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ, այդ թվում` եզրափակչի համար:

Ընդհանուր առմամբ էլիտար տոմսերի կատեգորիան կազմում է 4 տոկոս, այսինքն`60 000 տեղ: Բիզնես-փաթեթի տոմսի միջին գինը կկազմի 1700 եվրո: