«Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իսրայելի փոխվարչապետ, հետախուզության և ատոմային էներգետիկայի նախարար Դան Մերիդորը խոստովանել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի սպառնացել «Իսրայելը սրբել երկրի երեսից», թեև Նեթանյահուն հաճախ մեջբերում է դա:
«Ալ Ջազիրան» ներկայացնում է դա որպես օրվա գլխավոր քաղաքական սենսացիա. Նեթանյահուի տեղակալը խոստովանել է, որ Իսրայելի վարչապետն աղավաղել է Ահմադինեժադի խոսքերը՝ վերագրելով նրան հայտարարություններ, որոնք նա երբեք չի արել:
Մերիդորը պարզաբանել է, որ օգտագործվել են այլ արտահայտություններ, քանի որ Իրանը կարծում է, որ Իսրայելը կրոնական և գաղափարական տեսանկյունից այս տարածաշրջանում ողջ մնալու շանսեր չունի:
Իրանը նույնպես վաղուց ապացուցում է, որ ԻԻՀ նախագահը նման հայտարարություն երբեք չի կատարել. նա չի սպառնացել Իսրայելին ռազմական ուժով, այլ ընդամենը համոզմունք է հայտնել, որ «սիոնիստական պետությունը կվերանա աշխարհի քաղաքական քարտեզից այնպես, ինչպես անհետացավ կոմունիստական ԽՍՀՄ-ը»: