ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ ազատ և արդար ընտրությունների դեպքում իշխանությունն ապագա խորհրդարանում մեծամասնություն ունենալու որևէ շանս չունի. «Այո, ես վստահ եմ դրանում: Նախ, չի կարող լինել մի ուժ, որը բացարձակ մեծամասնություն ունենա, կձևավորվի իրականությանը մոտիկ խճանկար, որը թույլ կտա խորհրդարանը դարձնել լուրջ հակակշիռ գործադիր իշխանությանը և երկրում շեշտակի բան կփոխվի»:
Ըստ Ռուստամյանի, եթե նոր ԱԺ-ում ընդդիմությունն ունենա մանդատների 1/5-րդը, դա լուրջ խնդիր լուծելու դաշտ կբացի ընդդիմության համար, եթե ունենա 1/3-րդը խնդիրները լուծելու շանսերն ավելի կմեծանան, իսկ եթե ունենա 50 տոկոս ներկայություն, անգամ` մի քիչ էլ պակաս, դա բոլորովին այլ դաշտ կբացի, որից կշահեն բոլորը: