18 ապրիլի 2012 - 17:26 AMT
ISO-ի ղեկավարը ծանոթացել է Հայաստանում ստանդարտացման ոլորտի գործընթացներին

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ընդունել է Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) նախագահ Բորիս Ալյոշնին և Ռուսաստանի տեխնիկականկանոնակարգման և չափագիտության պետական կոմիտեի (Ռոսստանդարտ) պետ Գրիգորի Էլկինին: Հանդիպմանը ներկա է գտնվել Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հարցեր, կապված Հայաստանի ստանդարտացման ոլորտները միջազգային, եվրոպական և միջպետական պահանջների հետ համապատասխանեցնելու հետ:

Ինչպես հաղորդել է Ալյոշինը, 2013-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ISO գլխավոր վեհաժողովի նիստը, որի համար արդեն ստացվել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հավանությունը, ով ողջունել է երկրում ստանդարտների զարգացումը: