«Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերությունը Կոմիտաս 38/2 հասցեում պաշտոնապես բացեց Երևանում գործող երրորդ մասնաճյուղը՝ ծառայությունները Կոմիտասի և հարակից թաղամասերի բնակչությանը առավել հասանելի դարձնելու համար: Բացմանը ներկա էին «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության ղեկավարներ, Կենտրոնական բանկի և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ասվում է բանկի հաղորդագրության մեջ:
Կոմիտասի մասնաճյուղը համապատասխանում է արտերկրում և Հայաստանում գործող Բիբլոս Բանկի մյուս մասնաճյուղերի չափանիշներին՝ ապահովելով Բանկի ճանաչումն ու հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակն ու լավագույն փորձը:
«Կոմիտաս թաղամասը կարևոր բնակելի և բիզնես տարածք է, որն ունի աճի և զարգացման լայն հնարավորություն: Կոմիտասում բանկային ծառայությունների համար հեռանկարներ և նպաստավոր պայմաններ կան, ուստի որոշեցինք այստեղ ունենալ Բիբլոս Բանկի մշտական ներկայությունը», - նշեց Կոմիտասի մասնաճյուղի կառավարիչ պարոն Փալիկյանը:
Կոմիտասի մասնաճյուղը ևս շարունակում է Բիբլոս Խմբի 60 տարիների ավանդույթները և փոխշահավետ պրոդուկտներ ու ծառայություններ է առաջարկում հաճախորդներին և օգտատերերին:
«Կոմիտասի մասնաճյուղի բացումով՝ վերահաստատում ենք «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի ռազմավարական մոտեցումը, որով զարգացնում ենք մասնաճյուղային ցանցը՝ մեր հաճախորդների մուտքը բանկային ծառայություններ բարելավելու և դյուրին դարձնելու համար», - նշեց «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն պարոն Ղուկասյանը: