29 ապրիլի 2004 - 22:42 AMT
ՄՈՏԱԿԱ 10 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ «ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ» ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՄ-ԻՆ, ԳՏՆՈՒՄ է ԺԱԿ ՇԻՐԱԿԸ
Թուրքիային կպահանջվի առնվազն 10 տարի Եվրոպական միությանը անդամակցելու համար: Այդ մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Եվրամիության ընդլայնման հարցերին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ: «ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները երկարաժամկետ են լինելու եւ կտեւեն 10 տարի, կամ ավելի»,-ասել է նա: Ֆրանսիայի նախագահի կարծիքով, Թուրքիայում «դեռեւս չեն ստեղծվել Եվրամիությանը անդամակցելու համար անհրաժեշտ պայմաններ»,- հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: