19 ապրիլի 2012 - 20:59 AMT
ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը ելույթ կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոյին

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը Չիկագոյում զեկույցով ելույթ կունենա Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոյին: Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 21-ին: Ջոն Էվանսը ելույթ կունենա «Արդարության հարցը» թեմայով:

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը պաշտոնանկ արվեց Պետդեպարտամենտում իր պաշտոնից այն բանի համար, որ 2005թ. փետրվարին Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանում հայտարարեց, որ «հայերի զանգվածային սպանությունները 1915թ. ցեղասպանություն են եղել»: Նրա հայտարարությունը հակասում էր Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության մասին պաշտոնական դիրքորոշմանը, ուստի նա հետ կանչվեց դիվանագիտական ծառայությունից: