19 ապրիլի 2012 - 22:15 AMT
2007-2012թթ. Ղարաբաղում վերաբնակություն է հաստատել ավելի քան 600 ընտանիք

«Ղարաբաղում ավելի քան 600 ընտանիք է վերաբնակություն հաստատել 2007-2012 թվականներին»,-այս մասին հայտարարել է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը նշված ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքների ամփոփման ժամանակ։ Նրա հավաստմամբ` այդ ընտանիքների ճնշող մեծամասնությունը բնավորվել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում:

Նախարարի խոսքով` նախարարության ներկայացմամբ ԼՂՀ անվտանգության խորհրդի կողմից հաստատվել է վերաբնակեցման քաղաքականության հայեցակարգը: «Պարզ է, որ միայն ԼՂՀ պետական բյուջեի միջոցներն այս ոլորտի խնդիրների լուծման համար բավարար չեն: Այնուամենայնիվ, աշխատանքներ իրականացվել են»,- ընդգծել է Նարինե Ասծատրյանը` հավելելով, ծրագրի շրջանակներում այս տարի կանխատեսում են ևս 200 ընտանիքի հայրենադարձություն, հաղորդում է Karabakh-open.info-ն: