20 ապրիլի 2012 - 16:41 AMT
Հայաստանում 2012թ. մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6,6 տոկոս

Հայաստանում 2012թ. մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6,6 տոկոս 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ. մարտին 2011թ. փետրվարի համեմատ այդ ցուցանիշը ավելացել է 18,4 տոկոսով:

2012թ. մարտին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գներն ավելացել են 2,2 տոկոսով, ընդ որում ամսական կտրվածքով գրանցվել է 0,1 տոկոս գնաճ: Միաժամանակ 2012թ. հունվար-մարտ ամիսներին 2011-ի նույն ժամանկահատվածի համեմատ գրանցվել է 3,3 տոկոս գնաճ:

Ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի, տնտեսական ակտիվության ցուցանիշը հաշվարկվում է տնտեսական գործունեության իրականացված տեսակների ծավալով, ոչ թե հավելյալ արժեքի ծավալներով և չի ներառում արտադրության ու ֆինանսական միջնորդության համար մաքուր հարկերը, որոնք անուղղակիորեն են հաշվարկվում:

Տնտեսական աճը Հայաստանում, ըստ 2012թ. բյուջեի, նախատեսված է 4,2 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4±1,5%: