20 ապրիլի 2012 - 18:14 AMT
Ազատ ոճի երեք հայ ըմբիշներ դուրս են մնացել պայքարից Սոֆիայի վարկանիշային մրցաշարում

Ապրիլի 20-ին Բուլղարիայում մեկնարկեց ըմբշամարտի առաջին վարկանիշային մրցաշարը, որտեղ խաղարկվում են ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Առաջին օրը հանդես են գալիս ազատ ոճի ըմբիշները: Մինչև 74 կգ քաշային կարգում ազատ ոճի ըմբիշ Սուրեն Մարկոսյանը քառորդ եզրափակչում զիջեց Ադամ Սավտիևին (Ռուսաստան) 3:7 հաշվով:

Մրցաշարն անհաջող էր նաև Նարեկ Սանոյանի համար (60 կգ ք/կ): Առաջին իսկ գոտեմարտում նա զիջեց Սելահհադդին Կիլիկսալլայանին (Թուրքիա) 3:8 հաշվով:

Մինչև 96 կգ քաշային կարգում Էդգար Ենոքյանը պարտություն կրեց Ռոբին Ֆերդինանդից (Գերմանիա): Հայաստանը ներկայացնող մարզիկներից քառորդ եզրափակիչ է դուրս եկել Դավիթ Սաֆարյանը, իսկ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ ք/կ)՝ կիսաեզրափակիչ: