20 ապրիլի 2012 - 18:24 AMT
Հաջիմուրադ Նուրմագոմեդովը Բուլղարիայի վարկանիշային մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ

Բուլղարիայում ընթացող վարկանիշային մրցաշարում հայ ազատ ոճի ըմբիշ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 ք/կ) հասել է կիսաեզրափակիչ: Առաջին մենամարտում նա 1/8 եզրափակչում 21:12 հաշվով հաղթել է Էգզոն Շալային (Ալբանիա), այնուհետև 4:2 հաշվով պարտության մատնել Պետոր Յանոլովին (Մոլդովա):

Կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցչի մրցակիցը կլինի շվեյցարացի Լուկաս Ռիեսենան: Եզրափակիչ դուրս գալու դեպքում Նուրմագոմեդովը կնվաճի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հայ ազատ ոճի ըմբիշներից պայքարը շարունակում է նաև Դավիթ Սաֆարյանը (66 ք/կ):