20 ապրիլի 2012 - 19:03 AMT
ՀԱԿ հանրահավաքն, այնուամենայնիվ, սկսվեց

Չնայած առաջացած խոչընդոտներին` Ազատության հրապարակում քիչ առաջ սկսվեց ՀԱԿ հանրահավաքը: Երբ հարթակ բարձացավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նրան հանրահավաքի մասնակիցները դիմավորեցին ծափողջյուններով ու «Լեւոն-Լեւոն» վակարկումներով, մի կին անգամ նրան վարդեր նվիրեց:

Առաջինը ելույթ ունեցավ թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանը, ով կոչ է արել հավաքվածներին քվեարկել ՀԱԿ-ի օգտին. «ՀԱԿ-ն է միակ իրական ընդդիմադիր ուժը, որը պայքարում է ֆաշիզմի դեմ: Մի վախեցեք, գնացեք քվեարկության: Այն փակ գաղտնի է»:

ՀԱԿ անդամներն փոքր բեմ են տեղադրել քաղաքապետարանի տեղադրած Անդրեա Բոչելլի համերգի համար նախատեսված բեմի դիմաց:

Հանրահավաքին եկածների մի մասը չի կարողանում լավ տեսնել ելույթ ունեցողներին, քանի որ տեղադրված բեմն անհարմար է: