21 ապրիլի 2012 - 15:31 AMT
Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների խորհրդատվությունները նպաստում են համագործակցության զարգացմանը

Ապրիլի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Նիկոլոզ Վաշակիձեին, որը Հայաստան է ժամանել միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունները նպաստում են համագործակցության զարգացմանը եւ թույլ տալիս վերահսկել բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը:

Զրույցի ընթացքում քննարկվեցին նախօրեին Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ անցկացված խորհրդակցությունների արդյունքները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները: