23 ապրիլի 2012 - 17:40 AMT
Սերգեյ Լեբեդևը բարձր է գնահատել Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումները

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին, ով Հայաստանում մասնակցեց Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը:

Ս. Լեբեդևը բարձր գնահատեց միջոցառումները` նշելով, որ նկատելի է Հայաստանի իշխանությունների առանձնահատուկ վերաբերմունքն ու ուշադրությունը դրանց նկատմամբ: Նա հաջողություն մաղթեց` հաշվի առնելով, որ ԱՊՀ երկրներից Հայաստանն առաջին է, որ նման պատվավոր առաքելություն է ստանձնում: Գևորգյանն իր հերթին հույս հայտնեց, որ տարվա ընթացքում շարունակվող միջոցառումները նոր թափ կհաղորդեն գրատպության զարգացմանը և նոր սերնդի մեջ սեր կառաջացնեն դեպի տպագիր գիրքը: