23 ապրիլի 2012 - 19:32 AMT
Ռումինիան պատրաստ է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանական բնագավառում

Ապրիլի 23-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրինա Ռոդիկա Պրինարուին և ՀՀ-ում հավատարմագրված նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Խորխե Նիկու Սեկարային (նստավայրը` ք.Թբիլիսի):

Հանդիպման ընթացքում դեսպան Պրինարուն ներկայացրել է նորանշանակ ռազմական կցորդին և փոխանցել պաշտպանական բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու ռումինական կողմի պատրաստակամությունը:

Շնորհավորելով գնդապետ Սեկարային ռազմական կցորդի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը մաղթել է նորանոր հաջողություններ և հույս հայտնել, որ ռազմական կցորդի նշանակումից հետո երկկողմ համագործակցությունը նոր թափ կստանա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր: