24 ապրիլի 2012 - 14:34 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Թել Ավիվում ավտոարշավ է կազմակերպվել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ապրիլի 23-ին մոտ 100 ավտոմեքենա է անցել Թել Ավիվի փողոցներով ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Թել Ավիվից, մոտ 200 մարդ Իսրայելի տարբեր քաղաքներից մասնակցել է Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան մոտ անցած հանրահավաքին: Հանրահավաքի մասնակիցները կոչ են արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ հետո Յաֆֆայի հայկական եկեղեցում մասնակցել են պատարագին:

ՖՈՏՈՇԱՐՔ