24 ապրիլի 2012 - 23:01 AMT
Ֆրանսիական օդանավակայանի կայքում հաղորդագրություն է հայտնվել ավիավթարում Նիկոլյա Սարկոզիի մահվան մասին

Թայիթիի (Ֆրանսիական Պոլինեզիա) օդանավակայանի օգտագործողների կայքում երեքշաբթի օրը հայտնվել է տեղեկատվություն ավիավթարի մասին, որում նշվում է, որ իբր մահացել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին:

Ինչպես գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, կայքէջում տեղակայվել է հաքերային տեղեկատվություն քերականական և ուղղագրական սխալներով Սարկոզիի անձնական ինքնաթիռի վթարի մասին:

«Բեկորները գտնվել են Բորա-Բորա կղզում, և մենք հիմա բոլոր ջանքերը գործադրում ենք, որպեսզի գտնենք «սև արկղերը»,- ասվում է հաղորդագրությունում:

Տեղի հեռուստատեսության տվյալներով, նորությունը հայտնվել է տեղի ժամանակով 20:30-ին և մի քանի ժամ անց անհետացել: