24 ապրիլի 2012 - 23:42 AMT
Թուրք իրավապաշտպաններ. Միայն Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, արդարությունը կարող է վերականգնվել

Մարդու իրավունքների ասոցիացիայի «ռասիզմի և խտրականության դեմ կոմիտեի» ստամբուլյան գրասենյակը ուղերձ է հղել Արամ I և Գարեգին II: Արամ I ուղղված նամակում ընդգծվում է, որ Կիլիկիայի Կաթողիկոսարանը հարյուրամյակների ընթացքում պատմական Արևմտյան Հայաստանի հոգևոր կենտրոնն էր, որը տեղփոխվել է Լիբանան: Նամակը հղում է The Armenian Weekly-ն:

«Հայոց ցեղասպանությունը սկսվել է Ստամբուլում 1915թ ապրիլի 24-ին: Նույն ժամանակահատվածում ոչնչացվել են նաև Անատոլիայի ասորիները և հույները: Մենք հայտարարում ենք, որ միայն Հայոց ցեղասպանության ճանաչումից և հայերի առգրավված ունեցվածքի փոխհատուցումից հետո, արդարությունը կարող է վերականգնվել»,-ասվում է նամակում:

Գարեգին II ուղղված նամակում հեղինակները հիշատակում են, որ 2006թ Ստամբուլ կատարած այցի ժամանակ Կաթողիկոսը դարձել է թուրք կառավարության կողմից` ատելության օբյեկտ: «Ստամբուլում Դուք ասացիք, որ Հայոց ցեղասպանությունը պատմական հետազոտության առարկա չէ, այլ պատմական փաստ, որը կասկածի ենթական չէ: Այս նամակով մենք պնդում ենք, որ համակարծիք ենք այդ հարցում»,-ասվում է նամակում: