Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած ասորական համայնքների ներկայացուցիչներին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:
Սարգսյանը հայտարարել է. «Ցանկանում եմ հավաստիացնել, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանում ասորական համայնքն իրեն լավ զգա: Համայնքի բոլոր խնդիրները կգտնվեն մեր ուշադրության կենտրոնում»:
Վարչապետը հաղորդել է, որ կառավարությունն այս տարի կրկնապատկել է ասորական համայնքին տրամադրվող ֆինանսական օգնության ծավալը:
Իրենց հերթին, ասորական համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել հայկական իշխանություններին Երևանում 1915-ի ցեղասպանության ընթացքում ասորացի ժողովրդի անմեղ զոհերին նվիրված հուշարձան տեղադրելու համար:
Ասորական համայնքի ներկայացուցիչները խնդրել են վարչապետի աջակցությունն աշնանը Հայաստանում կայանալիք Համաշխարհային ասորական միության կոնգրեսի կազմակերպման մեջ, ինչին վարչապետը դրական է արձագանքել: