Լևոն Արոնյանի և Վլադիմիր Կրամնիկի միջև 4-րդ տուրի ոչ ոքիից հետո, տեղի է ունեցել ցուցադրական ռափիդ-պարտիա: Այս պարտիայում հաղթանակ է տարել հայ գրոսմայստերը:
Խաղացվել է իսպանական պարտիա: 8-րդ քայլին ռուսը կիրառել է հազվադեպ ընթացիկ քայլ, ինչը հանգեցրել է գրեթե հավասար հնարավորություններով պայքարի: Միտտելշպիլում մրցակիցները չեն խուսափել դիրքերի առավելագույն սրման գնալուց, և որոշիչ պահին, Կրամնիկը չի համարձակվել ձիով թռիչք կատարել, հաղորդում է chess-news.ru-ն:
Այս խաղի արդյունքը չի ներառվում խաղերի ընդհանուր արդյունքների ցուցակում, որի հաշիվը ներկայումս 2:2 է: Երկու հիմնական եզրափակիչ պարտիաները տեղի կունենան ապրիլի 27-ին և 28-ին: