28 ապրիլի 2012 - 14:28 AMT
Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Հայաստանի պարարվեստի գործիչներին

Պարարվեստի միջազգային օրվա նախօրյակին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Հայաստանի պարարվեստի գործիչների: Քաղաքապետը շնորհավորել է հյուրերին մասնագիտական օրվա կապակցությամբ և հայտնել քաղաքապետարանի աջակցության պատրաստակամությունը:

«Ձեր վաստակն իրապես բարձր գնահատանքի է արժանի: Քաղաքապետարանը պատրաստ է իր հնարավորւթյունների սահմանում օժանդակել ոչ միայն համաքաղաքային ու համապետական միջոցառումների շրջանակում, այլ նաև ձեր նախաձեռնություններում: Մեր հնարավոր համագործակցության արդյունքում վստահ եմ Երևանի մշակութային կյանքում տպավորիչ փոփոխություններ կունենանք: Շնորհավորում եմ ձեզ ու նաև շնորհակալություն հայտնում այն պատրաստակամության համար, որ վերջերս դրսևորեցիք՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տոնակատարություններին տպավորիչ մասնակցությամբ»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հյուրերը իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին հյուրընկալության, ինչպես նաև պարարվեստ հանդեպ դրսևորած ուշադրության համար: