28 ապրիլի 2012 - 21:02 AMT
Արամ Առաջինը Մալթայի դեսպանի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում հանդուրժողականության ամրապնդման հարցեր

Ապրիլի 28-ին Մեծն Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Մալթայի դեսպան Շարլ Անրի Տարակոնի հետ: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են հարցեր` կապված Մերձավոր Արևելքի, մասնավորապես` Լիբանանի հետ: Կաթողիկոսը դեսպանին է ներկայացրել իր հայացքները` տարածաշրջանում քրիստոնյաների և մահմեդականների միջև հանդուրժողականության ամրապնդման վերաբերյալ: Այս առնչությամբ, Արամ Առաջինը անդրադարձել է նաև հայերի պահանջներին և Ցեղասպանությանը` ընդգծելով Կիլիկյայի Կաթողիկոսարանի դերը այս հարցում: