2 մայիսի 2012 - 17:31 AMT
Արամ Առաջինը Աբու Դաբիում կմասնակցի նոր եկեղեցու հիմնարկեքին

Մայիսի 1-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մեկնել է Միացյալ Արաբական Էմիրություններ: Նորին Սրբությունը մեկ շաբաթ կանցկացնի այնտեղ՝ մասնակցելով եկեղեցական և համայնքային ձեռնարկներին Շարժայում, Դուբայում և Աբու Դաբիում: Արամ Առաջինը Աբու Դաբիում կմասնակցի նոր եկեղեցու հիմնարկեքի արարողությանը:

Նախատեսվում է, որ ՄԱԷ-ից Վեհափառը հովվապետական այցով կմեկնի Իրան, որտեղ կայցելի Թեհրանի, Սպահանի ու Ատրպատականի թեմերը: Այցի շրջանակներում Վեհափառը կմասնակցի նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Իրանի միջև շուրջ 10 տարի առաջ սկսված միջկրոնական երկխոսությանը նվիրված համագումարին: