2 մայիսի 2012 - 17:16 AMT
Հունգարիան նորընտիր նախագահ ունի՝ դա Եվրախորհրդարանի անդամ Յանոշ Ադերն է

Հունգարիայի նորընտիր նախագահ Յանոշ Ադերը «Ֆիդես» իշխող կուսակցության հիմնադիրներից մեկն է, Եվրախորհրդարանի անդամ: Այդ որոշումն այսօր հաստատել է Հունգարիայի խորհրդարանը, հաղորդում է MTV պետական հեռուստաալիքը:

Յա. Ադերի թեկնածությունն առաջադրել էր գործող վարչապետ Վիկտոր Օրբանը: Ինչպես և ակնկալվում էր, Ադերն ընտրվեց խորհրդարանական մեծամասնությամբ՝ նրա օգտին քվեարկել է պատգամավորների երկու երրորդը: Ընդդիմադիր կուսակցություններից մեկը չի մասնակցել քվեարկությանը: Նորընտիր նախագահը երդվել է արդյունքների ամփոփումից մի փոքր անց: Նրա պաշտոնավարումը պաշտոնապես կսկսվի մայիսի 10-ին:

Նախկին նախագահ Պալ Շմիդտը հրաժարական է տվել ապրիլի 2-ին՝ դոկտորական գրելուց գրագողության մեղադրանքների պատճառով: Ըստ քաղաքական գործչի, «անձնական հարցը» պառակտում էր առաջացրել հունգարական հանրության շրջանում, ինչն անհամատեղելի է նախագահի պաշտոնի հետ: